Իրանը մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ 3 նոր արբանյակ կառուցել
ԱշխարհԻրանը մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ կառուցել երեք նոր՝ «Խայամ-2», «Խայամ-3» և «Խայամ-4» արբանյակներ, որոնք կլինեն այս երեքշաբթի տիեզերք արձակված «Խայամ-1»-ի շարունակությունը:
Այս մասին ԻՐՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի տեղեկատվա-հաղորդակցական տեխոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը:
Պաշտոնյան նշել է, որ «Խայամ» արբանյակի նախագիծը մշակել է իրանական տիեզերական գործակալությունը, սակայն դրա շինարարությունը տեղի է ունեցել ՌԴ տարածքում: