Եվրոպան մտադիր է ռուսաստանցիներին շենգենյան վիզա չտրամադրել
ԱշխարհՉեխիան, որը Եվրամիության խորհրդում նախագահող երկիր է, օգոստոսի վերջին Պրահայում կայանալիք ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում մտադիր է գործընկերների հետ քննարկել ռուսաստանցիների համար շենգենյան վիզաների միասնական արգելանքի հարցը:
Այս մասին հայտնում է France Press (AFP) գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիին:
«ԵՄ անդամն-պետությունների կողմից ռուսաստանցիներին վիզա տրամադրելու ամբողջական արգելանքը կարող է ևս մեկ արդյունավետ պատժամիջոց լինել ընդդեմ Ռուսդաստանի»,- ընդգծել է չեխ նախարարը: