Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Իրան
Ադրբեջանի և Իրանի սահմանին մաքսանենգների և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ինչպես տեղեկացնում է «Sputnik Ադրբեջանը», մաքսանենգները, որոնք փորձել են Իրանից թմրանյութեր ներմուծել Ադրբեջան, կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել Յարդիմլի շրջանի Դիման գյուղի մոտ:
Սահմանապահների պատասխան կրակի հետևանքով մաքսանենգներից մեկը ՝ Իրանի քաղաքացի Աղաջան Նադիրզադեն, վիրավորվել է, երկրորդին հաջողվել է փախչել:
Ձերբակալվածի մոտից առգրավվել է մոտ 8 կգ մարիխուանա, ատրճանակ և փամփուշտներ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն