Զբոսաշրջիկը երեխա է լույս աշխարհ բերել Էլբրուսի վրա
ԱյլԶբոսաշրջիկը երեխա է լույս աշխարհ բերել 3,8 հազար մետր բարձրության վրա գտնվող Գարա-Բաշի ճոպանուղու կայարանում Էլբրուսի վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ԱԻՆ-ի բարձրլեռնային որոնողափրկարարական հերթապահ խումբը հաղորդագրություն է ստացել, որ Գարա-Բաշի կայարանում հանգստացողներից մեկը ծննդաբերում է։ Մինչ փրկարարների ժամանելը, տղան արդեն ծնվել էր։
Փրկարարների հսկողությամբ կինը նորածնի հետ ճոպանուղով տեղափոխվել է Ազաուի բացատ։ Նրանք հանձնվել են շտապօգնության աշխատակիցներին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից ընդգծել են, որ սա առաջին նման դեպքն է Էլբրուսի վրա։
«Էլբրուսը ոչ միայն վերցնում է, այլ նաեւ տալիս է»,- ասել են նրանք։