Դավիթ Մանուկյանը 20 միլիոնով ամենագնաց է գնել
ԺամանցԲլոգեր Դավիթ Մանուկյանը պարծեցել է, որ նոր մեքենա է գնել: Պարզվել է, որ ռեփերը դարձել է 20 մլն արժողությամբ Cadillac Escalade-ի սեփականատեր։
Դավայի ընտրությունը կանգ է առել ձյունաճերմակ ամենագնացի վրա։ Նա նաեւ կիսվել է մի կադրով, թե ինչպես է այդ մեծ գումարը տալիս գանձապահին:
«Համալրում ընտանիքում։ Վաղը ես կընտրեմ երեք հոգու, որոնց հետ կշրջենք իմ նոր մեքենայով։ Միեւնույն ժամանակ ընդունում եմ շնորհավորանքներ»,- գրել է նա իր անձնական Telegram ալիքում։