Մեսսին 17 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 17 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։
Օգոստոսի 12-ին ֆրանսիական France Football ամսագիրը սոցցանցում հրապարակել է մրցանակին հավակնող խաղացողների ընդլայնված ցուցակը։ Այն ներառում էր 30 մարդ։ Մեսսին 2005 թվականից ի վեր առաջին անգամ չէր հայտնվել շորթ-լիսթում: Նա «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է և 2021 թվականի հաղթող։ Հայտացուցակում չի ընդգրկվել նաև բրազիլացի Նեյմարը։
Ոսկե գնդակի տիրոջ անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ի խաղացող է դարձել 2021 թվականին։ Նախորդ մրցաշրջանում ակումբը դարձավ ֆրանսիական Լիգա 1-ի հաղթող։ Մեսսին մայրաքաղաքային թիմի կազմում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում կարողացել է խփել 11 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)