Չեռնոգորիայում հրաձգության զոհ է դարձել 11 մարդ
ԱշխարհՉեռնոգորիայի Ցետինե քաղաքում անհայտ անձը 11 մարդու է սպանել, վեցին` վիրավորել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տղամարդը քաղաքի պատմական կենտրոնում ժամը 16:00-ի սահմաններում կրակել է իր տան մոտ գտնվող մարդկանց ուղղությամբ:
«11 մարդ է զոհվել, 6-ը վիրավորվել է, այդ թվում՝ մեկ ոստիկան»,- հաստատել է ոստիկանությունը։
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ամեն ինչ սկսվել է ընտանեկան վիճաբանությունից հետո։ Հաղորդվում է, որ նա ներխուժել է տներից մեկը, որտեղ այդ պահին գտնվել է ընտանիքը, սպանել նրանց, իսկ հետո դուրս է եկել փողոց՝ կրակելով բոլոր հանդիպող մարդկանց ուղղությամբ և թույլ չտալով, որ վիրավորներին շտապօգնություն մոտենա։
Հաղորդվում է, որ տուժածների թվում կան ոստիկաններ և երեխաներ: Նախնական տեղեկություններով՝ տղամարդը սպանվել է ոստիկանության կողմից փոխհրաձգության ժամանակ։ Ըստ այլ աղբյուրների էլ՝ տղամարդն ինքնասպանություն է գործել։