Մոսկվան կարող է ասիմետրիկ պատասխան տալ դիվանագետների դեմ Վաշինգտոնի ապակառուցողական գործողություններին. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը հայտարարել է, որ Մոսկվան չի բացառում հնարավոր ասիմետրիկ պատասխանը ռուս դիվանագետների դեմ Վաշինգտոնի ապակառուցողական գործողություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ում ռուսական օտարերկրյա առաքելություններն աշխատում են շատ ծանր պայմաններում` ռուսաֆոբիայի մթնոլորտում, որը պարտադրվում է ամերիկյան իշխանությունների կողմից՝ մեր աշխատակիցների նկատմամբ անընդհատ կիրառվող սահմանափակումների ֆոնին»,- պարզաբանել է Դարչիևը։
Նրա խոսքով` Ռուսաստանի դիվանագիտական անձնակազմը փաստացիորեն զրկված է եղել տեղաշարժի ազատությունից և սովորական շփումներից Պետդեպարտամենտում:
«Իհարկե մենք շահագրգռված չենք էսկալացիայի մեջ, բայց մենք ստիպված ենք պատասխան միջոցներ ձեռնարկել նման թշնամական գործողությունների համար»,- հավելել է վարչության տնօրենը։