Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Պուտինի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել
ԱշխարհՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարար և միացյալ թագավորության վարչապետի թեկնածու Լիզ Թրասսը կրկին պատրաստակամություն է հայտնել՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «Մեծ Քսանյակի» (G20) գագաթաժողովի շրջանակում:
Այդ մասին Bloomberg-ին հայտնել են պաշտոնյայի գրասենյակից:
Թրասսի ներկայացուցիչները հայտնել են, որ նախարարը չի հրաժարվում այս տարվա հուլիսին իր ասած խոսքերից, երբ հայտարարեց, թե ցանկանում է «Պուտինին զրույցի հրավիրել այնպիսի խոշոր պետությունների մասնակցությամբ, ինչպիսիք են՝ Հնդկաստանն ու Ինդոնեզիան»:
Հիշեցնենք, որ «Մեծ Քսանյակի» հերթական գագաթաժողովը նախանշված է այս տարվա նոյեմբերի 15-16-ը՝ Բալիում: