Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է երեկ՝ օգոստոսի 19-ին, Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած դեպքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել նրա հետ հանդիպել։
Տեսնելով, որ Է. Մարգարյանը չի պատասխանում անգամ մորը, տեղում որոշվում է՝ հնարավոր հետագա գործողությունները կանխելու նպատակով ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանական հատուկ ջոկատը մտնում է Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի շենք ու ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատասենյակում՝ նրա գրասեղանի մոտ եղած աթոռի վրա, հայտնաբերում են Է. Մարգարյանին՝ մահացած վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի գործարանային համարը ջնջված ատրճանակ, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտներով, իսկ Դ. Համբարձումյանի աշխատանքային սեղանի վրա հայտնաբերվել է 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով, և թվով 2 հատ ատրճանակից կրակված պարկուճ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 19-ին, մեկ ժամից ավելի էր, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով, մտել էր Մասիսի քաղաքապետարան և սպառնում էր այն պայթեցնել: Ըստ ոստիկանության տարածած հայտարարության` տղամարդն ինքնասպան է եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)