ԱՄՆ-ում ամեոբան սպանել է գետում լողացող տղային
ԱՄՆ
ԱՄՆ-ում Հիվանդությունների վերահսկման կենտրոնը հաստատել է, որ երեխայի մահվան պատճառ է դարձել ուղեղը ուտող ամեոբան, հայտնում է Fox News-ը։ Նեբրասկա նահանգում հաստատվել է ամեոբայից առաջին մահը։ Այս հազվագյուտ կենդանին սպանում է իր զոհերի մոտ 97%-ին։
Ֆաուլերի ամեոբան հանդիպում է տաք քաղցրահամ լճերում, գետերում, ջրանցքներում և լճակներում: Այն առաջացնում է առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ՝ հիվանդություն, որը վնասում է ուղեղը: Դա տեղի է ունենում, եթե կենդանին մարմնի մեջ է մտնում է ջրի հետ միասին՝ քթի միջոցով: Սա հազվադեպ վարակ է, բայց գրեթե միշտ մահացու ելք է ունենում՝ 154-ից միայն չորսին է հաջողվում ողջ մնալ:


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան