Բժիշկը բացատրել է` վտանգավո՞ր են արդյոք ռենտգենյան ճառագայթները հղիության ընթացքում
Ժամանց
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնությունում վերարտադրողական առողջության փորձագետ Բորիս Լորդկիպանիձեն Gazeta-ին տված հարցազրույցում ցրել է հղիության ընթացքում ռենտգեն հետազոտությունների վտանգների մասին հայտնի առասպելները:
Մասնագետի խոսքով՝ ռենտգենի գնալուց առաջ պետք է հասկանալ, որ օրգանիզմը ճառագայթման փոքր չափաբաժին է ստանալու, սակայն դա չի կարող հանգեցնել հղիության ընդհատման։
Ավելի լավ է առաջին եռամսյակում խուսափել խորը ռենտգեն հետազոտությունից, բայց եթե պրոցեդուրաների կենսական անհրաժեշտություն կա, ապա չպետք է հրաժարվել դրանից:
«Իրականում ռենտգեն հետազոտությունն ընդունելի է, բայց ավելի լավ է դա չանել հղիության սկզբնական շրջանում, այս ընթացքում ձևավորվում են պտղի բոլոր օրգաններն ու համակարգերը։ Եթե կինը, չիմանալով հղիության մասին, ենթարկվել է ռենտգենյան պրոցեդուրայի, դա հղիության ընդհատման պատճառ չէ»,- ասել է գինեկոլոգը։
«Այսօրվա բժշկական հնարավորությունները նվազագույնի են հասցնում բոլոր ռիսկերը, որոնք կապված են ճառագայթային ախտորոշման մեթոդների հետ: Ժամանակակից սարքավորումները նվազագույն ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա։ Ռադիոլոգը երբեք չի գերազանցի ճառագայթման թույլատրելի չափաբաժինը»,- նշել է փորձագետը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)