2015 թվականից հետախուզման մեջ գտնվողը Մոսկվայում հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան
Հասարակություն
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից օգոստոսի 19-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 44-ամյա Վահանիկ Ա.-ն, որը 2015 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
Նա փոխանցվել է ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցներին:
Խափանման միջոցը՝ կալանք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)