Հրապարակվել են Ջոլիի՝ 2016 թվականին Փիթի հետ վիճաբանության ժամանակ ստացած կապտուկների լուսանկարները
ԼուսանկարներԱնջելինա Ջոլիի կապտուկների լուսանկարները, որոնք դերասանուհին ստացել է 2016թ.՝ նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ կոնֆլիկտի արդյունքում, հայտնվել է ԶԼՄ-ներում, հաղորդում է Page Six-ը։
Page Six-ը հրապարակել է այդ լուսանկարները՝ ձեռքի և արմունկի կապտուկներով։ Դերասանուհին հեմատոմաներ է ստացել Բրեդ Փիթի հետ վիճաբանության ժամանակ, որը տեղի է ունեցել 2016 թվականին՝ մասնավոր ինքնաթիռում: Ջոլիի խոսքով՝ Փիթը ֆիզիկական բռնություն է գործադրել իրենց որդեգրած որդու՝ Մեդոքսի նկատմամբ, ով այդ ժամանակ 15 տարեկան էր, և իր նկատմամբ, երբ փորձել է պաշտպանել դեռահասին։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անջելինա Ջոլին դատի է տվել ՀԴԲ-ին, որը հետաքննում էր նրա հակամարտությունը Բրեդ Փիթի հետ 2016թ. Այնուհետեւ գործը փակվել է դերասանի մեղավորության ապացույցների բացակայության պատճառով։