36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված 

Էջմիածնում տեղի ունեցած սպանությունը իրավապահները համեմատում են Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ․մանրամասներ

Արտակարգ Պատահար

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, 2 օր կատարելով հսկայածավալ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել և Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին հարակից դաշտամիջյան վայրում՝ քարե շինության պարսպի մոտ, հայտնաբերել են ամբողջովիկն մոխրակույտի վերածված Opel մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում են, և ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ինքնաձիգ, ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, որոնք նույնպես ամբողջովին վերածվել են մոխրակույտի։ Այս պահին քննիչների հետ տեղում աշխատում են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում հրազենի գործադրմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունն ու սպանության փորձը կատարվել է նշված ավտոմատով, ու հանցագործը կամ հանցագործները եղել են իրենց կողմից վառած, մոխրակույտի վերածված Opel-ով։ 

Իրավապահները այս սպանությունը նմանեցնում են հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, երբ նույն եղանակով ինքնաձիգից դիմահար կրակոցներ էին արձակել Դոն Պիպոյի եղբոր վրա, ապա ավտոմեքենան ու ինքնաձիգը դաշտի մեջ այրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր օգոստոսի 18-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում մահացած և վիրավոր քաղաքացիների ինքնությունը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ հիվանդանոց էր ընդունվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արամ Միքայելյանը, ով ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում, աբոնալ վիճակ» ախտորոշում, և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Առաքելյանը, ով ունեցել էր «աջից անոթային գծով կույր գնդակային վիրավորում, լյարդի, աջ երիկամի, բարակ աղիների վնասում, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի» ախտորոշում։  Կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել էր։

Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում անհայտ անձը ​ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Ա. Միքայելյանի կողմից վարած Mercedes G500 մակնիշի 10 QC 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Միքայելյանն ու նրա ուղևոր Ա. Առաքելյանը ստացել էին հրազենային վնասվածքներ, իսկ կրակողը դեպքի վայրից դիմել էր փախուստի։  Արդեն վիրավոր Ա. Միքայելյանը ավտոմեքենան վարել էր դեպի «Վաղարշապատ» ԲԿ-ի ուղղությամբ, սակայն Գնունյանց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել էր Ford, Mercedes, BMW, VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով BMW-ի վարորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գրիգորյանը «պարանոցի հյուսվածքների, մկանների գերձգում, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել «Աշտարակ ԲԿ։ 

Վթարի վայրում հայտնաբերվել էր «Մակարով» տիպի ատրճանակ, իսկ կրակոցների վայրում՝ 1 հատ ինքնաձիգից կրակված պարկուճ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործի հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով
Ամենադիտված