Բրիթնի Սփիրսի երկրպագուները երգչուհու մարմնի վրա կապտուկներ ու քերծվածքներ են նկատել
ԱյլԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը լուսանկարներ է հրապարակել, որտեղ մարմնի վրա երևում են կապտուկներ և քերծվածքներ։ Համապատասխան նկարները երգչուհին տեղադրել է Instagram-ում։
Բրիթնի Սփիրսի նոր լուսանկարները, որոնք նա ցուցադրել է իր անձնական բլոգում, լրջորեն անհանգստացրել են նրա երկրպագուներին։ Բանն այն է, որ երկրպագուները վերքեր ու կապտուկներ են նկատել երգչուհու պարանոցի և դեկոլտեի վրա, ինչպես նաև կուռքի մարմնի վրա հեմատոմաների հետքեր։
«Ինչո՞ւ է նա կապտուկներով», «Առաջին երեք լուսանկարները... Կողքիդ մեծ կապտուկ ունե՞ս», «Կարող եմ սխալվել, բայց կարծես ծեծել են», «Նա օգնության կարիք ունի, կողքերին` կապտուկներ, իսկ պարանոցին քերծվածքներ կան», «Բրիթնի, փոքրիկս, լա՞վ ես: Ամբողջ մարմնիդ վրա կապտուկներ են», «Կարծես կռվել է ինչ-որ մեկի հետ»,- մեկնաբանություններում գրել են անհանգստացած հետևորդները։