Եվրոպայում երաշտի պատճառով ջրի երես են դուրս եկել Երրորդ ռեյխի նավերը և «սոված քարերը»
ԱյլՍերբիայում երաշտի պատճառով Դունայ գետը ծանծաղացել է, այս մասին հաղորդվում է Reuters լրատվական գործակալության կայքում։ Դրա պատճառով ջրի երես են դուրս եկել Երրորդ ռեյխի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված նավերը։
Այս նավերը խորտակվել են 1944 թվականին գերմանական սևծովյան նավատորմի նահանջի ժամանակ։ Հաղորդվում է, որ նավերի վրա պայթուցիկներ են եղել, փորձագետները դեռևս չեն կարող գնահատել դրանց իրական վտանգը այլ նավերի համար։
Բացի այդ, երաշտը Դունայը դարձրել է նավարկության համար ոչ պիտանի։ Նշվում է, որ երաշտը հանգեցրել է նրան, որ Չեխիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի գետերում ջրի տակից հայտնվել են այսպես կոչված «սոված քարերը». միջնադարում դրանք ծառայում էին որպես ջրի կտրուկ անկման նշաններ և, համապատասխանաբար, սովի ազդարարներ: