Թուրքիայում հայտարարել են, որ Շվեդիայից և Ֆինլանդիայից արտահանձնման վերաբերյալ դրական պատասխան չեն ստացել
ԱշխարհԹուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկիրը Շվեդիայից և Ֆինլանդիայից դրական պատասխան չի ստացել ահաբեկչության մեջ ներգրավված անձանց արտահանձնման դիմումներին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մենք դրական պատասխան չենք ստացել արտահանձնման մեր դիմումներին։ Մենք թարմացրել ենք մեր դիմումը և կրկին հիշեցրել մեր խնդրանքների մասին»,- ասել է նա։
Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Փաստաթուղթը սկիզբ դրեց Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու բանակցությունների մեկնարկին։ Երկրները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում՝ Թուրքիայում արգելված ՔԲԿ-ի դեմ։