Ավելի քան 1 700 բեռնատար է կուտակվել վրաց-ռուսական սահմանին
Վրաստան
Ավելի քան 1 700 բեռնատար է կուտակվել վրաց-ռուսական սահմանին, ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Հյուսիսային Օսիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի և Ռուսաստանի սահմանին 1 700 բեռնատար հերթում սպասում է, որ դուրս գա մեր երկրից։ Ոստիկաններն ապահովում են Վրաստանի ռազմական նշանակության ճանապարհին անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանումը։ Անցած ամիս Վերին Լարսի անցակետում լրացուցիչ 12 երթուղու գործարկման շնորհիվ անցակետի դիմաց այս պահին մարդատար մեքենաների կուտակումներ չկան։ Բոլոր ավտոմեքենաներն առանց խոչընդոտի հասնում են հարևան պետության հետ սահմանին»,- ասել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)