Շոյգուն հանդես է եկել հայտարարությամբ
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը սկսում է «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռների զանգվածային արտադրությունը։ Այս մասին նա հայտարարել է «Բանակ-2022» ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սկսում ենք «Ցիրկոն» հրթիռների զանգվածային արտադրությունը։ Մեզ մոտ փաստացի այն [հրթիռ - խմբ] շահագործման է հանձնվել, և այս տարի դա արդեն փաստաթղթերով կամրագրվի, այսպես ասենք»,- ասել է Շոյգուն «Ռոսսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ ֆորումում ստորագրվել են գրեթե կես տրիլիոն ռուբլու պայմանագրեր, այդ թվում՝ պաշտպանության նախարարության կոնտակտները, ներքին պայմանագրերը և այլ ուժային բլոկների և գերատեսչությունների պայմանագրերը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև կշարունակի «Կինժալ» հրթիռների արտադրությունը, հավելել է նա։