ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում հայտնել են Ուկրաինայի հարցով հնարավոր տարաձայնության մասին
ԱշխարհԵվրամիությունում և ՆԱՏՕ-ում չեն բացառել Ուկրաինային աջակցելու հարցում փոխհամաձայնության հնարավոր փակուղու մասին:
Որպես դրա հիմնական պատճառ նշվում է էներգետիկ ճգնաժամը, գրում է CNN-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյայներին և հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներին:
«Եվրամիությունում շատ դժվար կլինի, ընդ որում՝ պետք է հավատարիմ մնանք մեր խոստմանը՝ կտրելու Ռուսաստանին գազից ու բնական աղբուրներից ստացվող եկամտից», -հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը:
Պաշտոնյաները նաև մտավախություն ունեն, որ Կիևին զինելու արևմտյան ռազմավարությունը դառնում է երկարաժամկետ խնդրի կարճաժամկետ լուծում: