Թուրքիան ուկրաինական պատերազմից հետո կրկնապատկել է ռուսական նավթի ներկրումը
ԱշխարհԹուրքիան այս տարի կրկնապատկել է ռուսական նավթի ներկրումը, քանի որ երկու երկրները մտադիր են ընդարձակել համագործակցությունը բիզնեսում և հատկապես էներգետիկ ռեսուրսների առևտրում՝ ի հեճուկս Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցների:
Այդ մասին հայտնում է Reuters-ը և նշում, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտուրը ծաղկել է այս գարնանից, քանի որ թուրքական ընկերությունները լրացրել են այն բացը, որն առաջացել էր Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ գործողությունից հետո ԵՄ մի շարք ձեռնարկությունների՝ Ռուսաստանը լքելու որոշման հետևանքով:
Refinitiv-ի տվյալներով, Թուրքիան ՌԴ-ից նավթի ներմուծումը (այդ թվում Urals և Siberian Light տեսակի) այս տարի մեծացրել է օրական ավելի քան 200 հազար բարելի չափով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի օրական 98 հազար բարելի համեմատ: