Ֆեմինիստուհիները մերկացել են Շոլցի առջև (տեսանյութ)
ԱշխարհՖեմինիստական շարժման ակտիվիստուհիները հնարամտության շնորհիվ կարողացել են մերկ տեսքով հայտնվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի առջև:
Նրանք Գերմանիայի կառավարության ղեկավարից պահանջել են գազային էմբարգո կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության պատճառով, հայտնում է AFP-ն:
Նշվում է, որ թիկնապահները արագորեն հեռացրել են ֆեմինիստուհիներին: Ի դեպ, տեսանյութում երևում է, որ Շոլցը բավականին հանգիստ ժպիտով է ընդունում մերկ կանանց բողոքի ակցիան: