ՌԴ, Իրանի և Ադրբեջանի մաքսային մարմինները Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ԱշխարհՕգոստոսի 22-ին Թեհրանում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մաքսային պետական կառույցների պատվիրակությունների եռակողմ հանդիպումը՝ Իրանի մաքսային կոմիտեի ղեկավար Ալիրեզա Մողադասիի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի և Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Շահին Բաղիրովի գլխավորությամբ:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման ձևաչափով հանդիպում անցկացվում է առաջին անգամ:
Հանդիպման ավարտին ստորագրվել է եռակողմ Փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է նաև միասնական կոմիտեի ստեղծում՝ երեք երկրների մաքսային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվմամբ: