Էստոնիան կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱշխարհԷստոնիան պատրաստ է ԵՄ-ին առաջարկներ պատրաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուն, հայտնում է ERR պորտալը։
«Յոթ փաթեթը բավարար չէր [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի վրա ճնշում գործադրելու համար։ Համապարփակ էմբարգո է անհրաժեշտ ռուսական էներգակիրների մատակարարման և որոշ այլ խմբերի ապրանքների ներմուծման վրա»,- ասել է Ռեինսալուն։
Էստոնիայի առաջարկների համաձայն՝ պետք է լիակատար արգելք մտցվի Եվրամիություն նավթի ու գազի ներմուծման վրա։ Բացի այդ, Ռեյնսալուն կողմ է արտահայտվել ռուսների պատժամիջոցային ցուցակների ընդլայնմանը, բանկերի վերջնական անջատմանը SWIFT միջազգային հաշվարկային համակարգից և Ռուսաստանի քաղաքացիների մուտքը համայնքային երկրներ արգելելու օգտին։