Գերմանիայի ձախ կուսակցությունը դեմ է ռուսաստանցիներին շենգեն վիզա տրամադրելու արգելքին
Ռուսաստան
Գերմանիայի ձախ կուսակցությունում կարծում են, որ չարժե ռուսաստանցիներին շենգեն վիզա տրամադրելու արգելք կիրառել:
Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է կուսակցության համանախագահ Յանինե Վիսլերը:
«Մենք մերժում ենք այնպիսի պատժամիջոցները, որոնք հարվածում են հասարակության լայն շերտերին և այդ արգելքը (ՌԴ քաղաքացիներին վիզա չտրամադրելու որոշումը) ճիշտ չենք համարում»,-ընդգծել է նա:
Այդուհանդերձ, Գերմանիայի որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ հանդես են գալիս ռուսաստանցիներին շենգեն վիզա չտրամադրելու օգտին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)