Քաղաքապետը ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանին բնակարանի բանալի է հանձնել, հիմքում ավագանու որոշումն է
Սպորտ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանին:
Նախաձեռնությունը Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արման Հարությունյանինն է եղել: Հաշվի առնելով Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիսին ավագանին բնակարանը նվիրաբերելու որոշում էր կայացրել:
Քաղաքապետը շնորհավորել և մարզական նորանոր հաջողություններ է մաղթել ըմբշամարտիկին:


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան