2022 թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը աճել է 13%-ով
Տնտեսություն2022թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1 տրլն 898 մլրդ 759․5 մլն ՀՀ դրամ՝ նախորդ եռամսյակի 1 տրլն 484 մլրդ 608 մլն ՀՀ դրամի փոխարեն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
- Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ-ն ավելացել է 13%-ով։ Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 8․7%-ով։
- 2022թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 641 հազար 105 ՀՀ դրամ, իսկ նախորդ եռամսյակում՝ 501 հազար 303 ՀՀ դրամ։