ԱՄՆ-ում կատուն հազվագյուտ երկգլխանի ձագ է լույս աշխարհ բերել
ԱյլԱՄՆ Արկանզաս նահանգում կատուն երկու գլխով ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Ky3 պորտալը։
Ինչպես պատմել է կենդանու տերը, ինքը տնային գործերով էր զբաղված, երբ նկատել է, որ իր ընտանի կենդանին ծննդաբերում է։ Նա կանչել է ամուսնուն, ով էլ տեսել է երկու գլխով ձագուկին։
Սկզբում զույգը չի հավատացել դրան, իսկ հետո շատ են սիրել կենդանուն։ Նրան տվել են Հարվի մականունը՝ ըստ DC Comics-ի հերոս Հարվի Դենտի։
Ըստ անասնաբույժ Թիմ Ադիսի՝ նման գենետիկ մուտացիան շատ հազվադեպ է լինում և տեղի է ունենում այն պատճառով, որ արգանդում շատ սպիտակուց է արտադրվում։ Միևնույն ժամանակ, կատվիկը ունի նորմալ կյանքով ապրելու նույն հնարավորությունները, ինչ իր եղբայրներն ու քույրերը, եթե տերերը շշով կերակրեն և խնամեն նրան։
Այժմ Հարվին իրեն լավ է զգում, բժիշկը հույս է հայտնել, որ նա երկար կյանք կապրի՝ շրջապատված սիրով։