Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Անգամ ամենախոր անդունդն ունի հատակ․ մեր պատմության այս ազատ անկման մեջ դեռևս այդ հատակին չենք հասել

Բլոգոսֆերա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ…

Մաս 4՝ ՆԻԿՈԼԸ ԳՆԱ ԳՈՆԵ ՀԻՄԱ

Պատասխանելով «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցին, շատ տրամաբանական և կանխատեսելի է դառնում «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանը։

Այժմ Հայաստանում իշխող վարչակազմը նախաձեռնել է մի շարք գործընթացներ, որոնք ի վերջո երկիրը սրընթաց հասցնում են մի հանգրվանի, երբ անիմաստ են դառնալու ոչ միայն «ի՞նչ կլիներ, եթե․․․», այլև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցերի շուրջ մտորումները։

Այսպես, փորձենք ներկայացնել այն հիմնական գործընթացները, որոնց տրամաբանական ավարտը Հայաստանի հնարավոր նոր իշխանություններին ավելի անելանելի վիճակում է դնելու․

- ԵԱՀԿ ՄԽ վերջնական փլուզումն ու նախորդ 30 տարիների բանակցային ժառանգության կորուստը։

- Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը՝ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 նախապայմանների ընդունմամբ(փաստացի արդեն ընդունել են) և առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արձանագրման։

- Սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը և դրանց հիմնարար փաստաթղթերի և քարտեզների հստակեցումը այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է չափազանց թուլացած վիճակում, իսկ աշխարհում և տարածաշրջանում լարված և պայթյունավտանգ իրավիճակ է։ Նույն ռիսկերն առկա են նաև Թուրքիայի հետ սահմանի պարագայում։

- Փաստացի թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարման գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում։

- Թուրքիայի հետ սահմանների բացումը՝ առանց ՀՀ տնտեսության համար համապատասխան պաշտպանության մեխանիզմների մշակման և գործարկման։

- Ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների վերացման գործընթացի վերջնական չեղարկումը՝ պետական մակարդակուվ։

- Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ՌԴ սահմանապահ զորքերի անվտանգության երաշխիքների ներքո Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքի տրամադրում՝ առանց Ադրբեջանի տարածքում ապաշրջափակվող ճանապարհների համար համարժեք երաշխիքների ստացման։

- Թուրքիայի հետ հարաբերությունների և Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման «նույնն է, թե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու որոշման» արդյունքում Հայաստանում և Արցախում ռուսական զորքերի առկայության իմաստազրկվում և ի վերջո դրանց դուրսբերում։

- Պարտության և պարտված ժողովրդի հոգեբանության վերջնական ամրապնդում հայ հասարակության՝ հատկապես երիտասարդության շրջանում, ազգային-ազատագրական պայքարի վերջնական ջախջախում։

Ինչպես տեսնում ենք, պարտված իշխանության պաշտոնավարման շարունակումը այն պարագայում, երբ վերջինս արդեն հատել է բոլոր կարմիր գծերը և հրապարակավ պատրաստակամություն հայտնել Հայաստանի ու Արցախի կենսական շահերի հաշվին գնալու նոր անդառնալի զիջումների, Հայաստանի ապագան մեղմ ասած մշուշոտ է։

Հաշվի առնելով անցյալի վերոհիշյալ փորձը՝ կարելի է հստակ պատասխանել «Ի՞նչ կլինի, եթե․․․» հարցին։

Եթե Նիկոլը գոնե հիմա հեռանա, հնարավոր կլինի

- Լեգիտիմ հիմնավորումներով՝ ժամանակավորապես դադար վերցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցություններում, որի արդյունքում աշխարհում և տարածաշրջանում կարող են էկան փոփոխություններ լինել։

- Փորձել կոնսերվացնել Արցախում ստեղծված ստատուս-քվոն, չգնալ արագ և հայկական կողմի շահերից չբխող լուծումների, այդ թվում երկարաձգել խաղաղության պայմանագրի և դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացների մեկնարկը՝ այն թողնելով ավելի լավ ժամանակների համար

- Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում հստակ ընդգծել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը, որպես նախապայման առաջ քաշել ռուս խաղաղապահների մանդատն երկարացնելու հարցը։

- հրաժարվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Փաշինյանի և նրա ներկայացուցիչների՝ մասնավորապես ԱԳ նախարարի և ԱԽ քարտուղարի բոլոր բանավոր պայմանավորվածություններից։

- Պնդել բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ վերահաստատելով այդ ձևաչափով նախքան 2018թ-ը ձեռք բերված բոլոր համաձայնությունները՝ այդ թվում Հիմնարար սկզբունքները

- Պետական ողջ ռեսուրսն ուղղել ԶՈՒ արագ վերականգնմանը և տարածաշրջանում ռազմական հավասարակշռման հաստատմանը։ Այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել ՌԴ հետ՝ օգտվելով արտոնյալ վարկերի պրակտիկայից։

- Սպառազինության և ԶՈՒ վերականգնման հարցում ակտիվացնել համագործակցությունը Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ։

- Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը կապել Գորիս-Կապան ճանապարհի հարցում փոխզիջումային լուծման հետ։

-Հայ ռազմագերիների ազատարձակման հարցով նոր ռազմավարություն մշակել։

- Փակել անկլավների հարցը՝ արձանագրելով «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա (Արծվաշենը՝ այսպես կոչված ադրբեջանական անկլավների դիմաց) այդ հարցի արդեն կարգավորված լինելու փաստը։

- Վերականգնել ազգային համերաշխությունը, Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնական ճակատը ու այն ուղղել Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման պայքարին։

Իրականում հնարավոր իշխանափոխության հետևանքով ակնկալվող փոփոխությունները ավելի շատ են, սակայն փորձեցի թվարկել դրանցից ամենակարևորները, որոնք նաև բավականին իրատեսական են և առաջնահերթ։

Այս ողջ հոդվածաշարի լեյտմոտիվ հանդիսացող հարցը՝ «Ինչ կլիներ, եթե․․․» առաջին հայացքից է այլեւս ժամանակավրեպ։

Հակառակը, եւ’ քաղաքական, եւ’ պատմական տեսակետներից այն շարունակելու է ազդել թե երկրի ներկայի, թե անցյալի, թե, ինչն առավել կարեւոր է, ապագայի վրա։

Եթե Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայրենակիցներին հստակ ներկայացվեն այս հարցի վերըթվարկված պատասխանները, նրանց համար ևս ակնհայտ կդառնա «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանը, ինչն էլ իր հերթին կբերի անխուսափելի փոփոխությունների՝ ի վերջո Հայաստանն ու Արցախը դուրս բերելով պարտությունների և խայտառակության անվերջանալի թվացող շղթայից։

Հ.Գ. Անգամ ամենախոր անդունդն ունի հատակ։ Մենք մեր պատմության այս ազատ անկման մեջ դեռեւս այդ հատակին չենք հասել։

Ամեն ինչ էլ ավելի վատ է լինելու։

Ուստի «ի՞նչ կլինի, եթե Նիկոլը գոնե հիմա գնա» հարցն ունի մեկ հավաքական պատասխան. հայ ժողովուրդը շանս կունենա։ Անդունդի հատակին վերջնականապես չծեփվելու շանս»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված