Որոշում է կայացվել միակողմանի բացել «Սուրմալու»-ին հարակից Քրիստափորի փողոցը․ ԱԻՆ խոսնակ
Բլոգոսֆերա
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 14-ից մինչ օրս, փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։
Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել, թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյանները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։
Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը` պահպանելով անվտանգության կանոնները։ Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)