Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է 2018 թվականի օգոստոսի 17-ի իր իսկ ելույթը՝ Արցախի հարցի վերաբերյալ
Բլոգոսֆերա
Հասարակական-քաղաքական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքյան գրառմամբ ևս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այսօր՝ ժամը 17։00-ին ներկայանալ Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և կարդալ 2018թ․ օգոստոսի 17-ի իր իսկ ելույթի՝ Արցախին վերաբերող հատվածը։ «2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17։00-ին ես Հանրապետության հրապարակ եմ հրավիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարդալու նույն այդ հրապարակում 2018 թվականի օգոստոսի 17-ի իր ելույթի նաև այս հատվածը։
«Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա»»,-գրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)