Մի քաղաքական գործիչ կա ասում է՝ Փաշինյանի վրա դրսից ճնշում կա, բայց նա վախեցողներից չէ
Բլոգոսֆերա
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի քաղաքական գործիչ կա ասում է՝ Փաշինյանի վրա դրսից ճնշում կա, բայց նա վախեցողներից չէ։
Հաստա՞տ։
Ո՞վ է Հայաստանի սահմանները պատրաստ բացել ադրբեջանցիների համար։
Ո՞վ է հրաժարվում Արցախ գնալ։
Ո՞վ է վախենում Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։
Ո՞վ է լռում, երբ Ալիեւը համատարած հոխորտում ու վիրավորում է իրեն։
Ո՞վ է համակերպվել Հայաստանի 41 քառ. կմ օկուպացիայի հետ։
Ո՞վ է սկուտեղի վրա Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ արել» բոլորի առջեւ։
Ո՞վ է թուրքերի վերջնագրերը «դրական ազդակ» համարում։
Ե՞ս:
Թե բա անհնար է նրան ճնշել։
Երկիրը հասցրել են աշխարհաքաղաքական հետերայի կարգավիճակի, մի հատ էլ խոսում են»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)