Պարզապես անհնարին է, որ Մեսսին նվաճի իր 4-րդ «Ոսկե գնդակը», իսկ Ռոնալդուն մնա մեկով
Վերջին լուրեր
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիուն խոսել է այն մասին, թե ում պետք է շնորհվի 2012/13 մրցաշրջանի «Ոսկե գնդակը»։
«Պարզապես անհնարին է, որ Մեսսին նվաճի իր 4-րդ «Ոսկե Գնդակը», իսկ Ռոնալդուն մնա մեկով։ Եթե նրանք նույն մակարդակի ֆուտբոլիստներ են, ապա արդարացի՞ է նման տարբերությունը»,-Մոուրինիուի խոսքերը մեջբերում է Marca-ն՝ հղում անելով France Football-ին։
Նշենք, որ արգենտինացի հարձակվող Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակակիր է դարձել երեք տարի անընդմեջ (2009, 2010, 2011), իսկ 2008-ին մրցանակը շնորհվել է պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)