Լուչանո Սպալետին պատրաստ է սափրել բեղերը, եթե «Զենիթի» խնդիրները դրանով են պայմանավորված
Վերջին լուրեր
«Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին հայտարարել է, որ պատրաստ է սափրել բեղերը, եթե դա կօգնի ակումբին հաղթահարել ճգնաժամը։ Անդրադառնալով «Կուբանի» հետ առաջիկա խաղին՝ մարզիչը նշել է, որ բարդ հանդիպում է սպասվում, հավելելով, որ Մախաչկալայի «Անժին» և «Զենիթը» կարող են հաղթել առաջնությունը։
Իսկ լրագրողի այն հարցին՝ նկատել է արդյոք մարզիչը, որ ակումբի խնդիրներն առաջացել են այն բանից հետո, երբ մարզիչը բեղ է աճեցրել, և հարցրել, թե երբ է նա այն սափրելու, իտալացի մարզիչը պատասխանել է.
«Դուք երաշխավորո՞ւմ եք, որ խնդիրը դրանում է։ Այդ դեպքում ես սափրիչ ունեմ։ Մազերս աճեցնելն ինձ համար դժվար կլինի (մարզիչը ծիծաղելով ցույց է տալիս գլուխը), իսկ բեղերը սափրելը խնդիր չէ»,-Սպալետիի խոսքերը մեջբերում է sovsport.ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)