Մեքսիական իշխանությունները ձերբակալել են կրոնական աղանդի առաջնորդին
Վերջին լուրեր
Արևմտյան Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են կրոնական աղանդի առաջնորդին, որը դեմ է հանդես գալիս աշխարհիկ կրթությանը. հայտնում է Associates Press-ը:
Նրան մեղադրում են հուլիսին Նոր Երուսաղեմ կոչված համայնքում հանրային դպրոցների ոչնչացման մեջ:
Միքոաքան նահանգի դատախազները հայտնել են, որ Կարդենաս Կրուզ Սալգադոն ձերբակալվել է չորեքշաբթի օրը:
Կրուզը աղանդավորականների ավանում հիմնական քաղաքացիական առաջնորդն է: Այնտեղի բնակիչները հավատում են, որ Նոր Երուսաղեմը միակ վայրը կլինի, որ կգոյատևի, երբ գա աշխարհի վերջը:
Այս աղանդը դավանողները չեն ընդունում այլ երաժշտություն՝ բացի կրոնականից, դեմ են հեռուստատեսությանը, ռադիոյին, խմիչքներին և ծխախոտին, ժամանակակից հագուստներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)