ՀՀԿ-ն կարիքավոր չէ
Վերջին լուրեր
«Այս պահին ՀՀԿ և ԲՀԿ-ի միջև որևէ բանակցություններ չկան՝ կապված նախագահական ընտրությունների հետ: ՀՀԿ-ն հիմք է ընդունում 2011-ի կոալիցիոն հուշագիրը»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը։
«ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահին, թե՝ ոչ, մենք աշխատում ենք մեր նախագահի օգտին: Մենք բոլորի կարիքն ունենք, սակայն դա չի նշանակում, որ կարիքավոր ենք»,-ասաց փոխնախագահը և հավելեց, որ հանրապետական կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերին, որից հետո կսկսվի նախընտրական քարոզարշավը:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի, Գագիկ Ծառուկյանի մոտ նախագահ դառնալու ձգտում երբեք չի նկատվել, իսկ Վարդան Օսկանյանի մոտ՝ առավել ևս, քանի որ վերջինս մեծ քաղաքականության հետ շփում չի ունեցել:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև կարծում է, որ Սերժ Սարգսյանին մրցակից չկա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)