Հալեպում սպանվել է ադրբեջանցի գրոհային
Վերջին լուրեր
Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական զորքերի և ապստամբ գրոհայինների միջև մարտերը չեն դադարում: Աս Սահուր թաղամասում ոչնչացվել է ահաբեկիչների 4 բեռնատար մեքենա: Աշ Շաար հրապարակում և Աս Սալիհին շրջանում չեզոքացվել են տասնյակ գրոհայիններ, այդ թվում՝ 5 դիպուկահար:
Բուսթան ալ Փաշա թաղամասում ծերանոցի հարևանությամբ ոչնչացվել է ևս 2 գնդացիր:
Ալ Ազիզիա շրջանում ահաբեկիչները գործի են դրել ինքնաշեն հրթիռ, որի արդյունքում զոհվել է 25-ամյա Ֆաթիմա Տահինը և ևս 16 անձ:
Ալ Աթարիբ և Աս Սաֆիրա շրջաններում զինծառայողները հարձակվել են զինված ահաբեկչական խմբավորման վրա, որի արդյունքում գրոհայինները լուրջ կորուստներ են կրել: Զոհված գրոհայիների թվում է Ադրբեջանի քաղաքացի, Ուբեյդա ալ Մասրի զինված խմբավորման ղեկավար Հասին Քազլին. փոխանցում է Syria-livejournal-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)