Խնդրում եմ, ներում շնորհե՛ք այդ խեղճ հայ մարդուն. Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Վերջին լուրեր
Ալեն Սիմոնյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Հարգելի պարոն նախագահ, Հանարապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեղի ունեցած պայթյունի մեղավոր ճանաչվեց Սերոբ Բոզոյանը: Նա դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Հասարակության մեջ տարբեր գնահատականների արժանացած այս դատավճիռը չէ, որ ես այս նամակով առաջարկում եմ քննարկել, քանզի իրավական գնահատականն արդեն տրվել է: Ուզում եմ խնդրել Ձեզ, որպես ՀՀ նախագահ օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից և ներում շնորհել այդ խեղճ հայ մարդուն, որն իր խնամքին ունի անչափահաս երեխա և տառապում է քաղցկեղով: Խնդրում եմ ավելացնել նրան տրված կարճ ժամանակը , որը նա կարող է անցկացնել իր ընտանիքի հետ: Գիտակցում եմ, որ ուղիղ պատասխան Ձեզանից ես չեմ ստանալու, բայց ակնկալում եմ պատասխան գործողություն:
Կանխավ շնորհակալ եմ ՀՀ քաղաքացի՝ Ալեն Սիմոնյան
Հ.Գ. Կոչ եմ անում բոլորին միանալ այս նամակին»


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)