Deep Purple-ի երկրպագուն սպանել է «Бутырка» խմբի մոլի սիրահարին
Վերջին լուրեր
Նիժնի Նովգորոդի բնակիչը կանգնել է դատարանի առջև իր սեղանակցի սպանության մեղադրանքով, որը խնջույքի ժամանակ պահանջել էր միացնել «Бутырка» խմբի կատարումները:
Քաղաքի դատախազի ավագ օգնականը Интерфакс-ին հաղորդել է, որ հուլիսին 6-ին քաղաքի Իվանովո փողոցի տներից մեկում երկու ընկեր ալկոհոլ են օգտագործել Deep Purple խմբի կատարման ներքո, որը, սակայն, տանտերը ստիպել է անջատել:
«Հյուրին դուր չէին գալիս սեղանակցի երաժշտական նախասիրությունները, և նա առաջարկել է լսել «Бутырка» խմբի կատարումները: Տղամարդկանց մեջ կռիվ է ծագել, որի արդյունքում տանտերը վերցրել է դանակը և մի քանի հարված հասցրել իր հակառակորդին»,-հաղորդում է դատախազի օգնականը:
Իր մեղքը դատապարտյալը չի ընդունում, հայտարարելով, որ նա գործում էր պաշտպանական նկատառումներից ելնելով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)