Ահաբեկչություն թուրք-իրանական գազատարի վրա. Կա 28 վիրավոր
Վերջին լուրեր
Թուրք-իրանական գազատարի վրա կազմակերպված ահաբեկչության արդյունքում տուժել է թուրքական բանակի 28 զինծառայող: Տեղական հեռուստաընկերությունը հաղորդում է, որ պայթյունը հնչել է այս գիշեր Աղրի արևելյան նահանգում: Ներկա դրությամբ հրդեհը մարված է, իսկ գազի մատակարարումը դադարեցվել է. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Նահանգապետի հաղորդած տվյալներով՝ ահաբեկիչներն օգտագործել են հեռակառավարվող ռումբ: Այն գործի է դրվել, երբ զինվորականների ավտոբուսն ընթանում էր գազատար մայրուղու երկայնքով: Զինվորականների մեծ մասը թեթև վնասվածքներ է ստացել, սակայն կան նաև ծանր վիրավորներ:
Թուրքական իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են քուրդ ծայրահեղականները, որոնք հաճախ են դիմում ռազմական փոխադրամիջոցների ահաբեկման ծայրահեղ միջոցներին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ