Փղիկը դարձել է հրաշալի փրկության և կենդանիների զգացմունքների մասին տեսանյութի հերոս (տեսանյութ)
Վերջին լուրեր
Համացանցում հայտնվել է մի հուզիչ տեսանյութ այն մասին, թե ինչպես են Ամբոսելիի ազգային պարկի աշխատակիցները Քենիայում փրկում խոր փոսի մեջ ընկած փղիկին, հայտնում է Newsru.com-ը:
Հոկտեմների 8-ին փրկարարական կազմակերպության աշխատակիցներն ահազանգ էին ստացել այն մասին, որ փղի ձագն ընկել է մասաի ցեղի կողմից փորված ջրով լի փոսի մեջ: Դեպքի վայր եկած մասնագետները սկզբում ստիպված են եղել հեռու քշել փղի մորը, որը գազազել էր այն բանից, որ ի վիճակի չէր փրկել իր ձագուկին:
Երկու տղամարդ մի կերպ կարողացան փղիկին կապել պարանով և ամենագնացի միջոցով դուրս հանել նրան թակարդից:
Սակայն պատմությունն ավարտվեց նրանով, որ փրկվելուց անմիջապես անց փղիկը վազեց իր մոր մոտ և նրանք հուզիչ կերպով ողջունեցին միյանց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)