Փարիզում պարգև են շնորհել ժամանակակից արվեստի ոլորտում
Վերջին լուրեր
Լեգենդար փարիզյան Le Meurice հյուրանոցն արդեն 5-րդ տարին անընդմեջ հանձնում է այս պարգևը: Այս տարի պարգևին արժանացել է նկարիչ Ալեքսանդր Սինգհը և Concept Gallery ցուցասրահը: Նրա Մարդկություն(The Humans) նախագիծը համարվել է 2012 թվականի մրցույթի լավագույն աշխատանքը. գրում է EUROMAG-ը:
20.000 եվրոյի պարգևը հավասար չափով կկիսվի հաղթողի և այն ցուցասրահի միջև, որը ներկայացրել է նրա աշխատանքը: Իր տեսակի մեջ միակ Prix Meurice պարգևը սահմանվել է հյուրանոցի կողմից 5 տարի առաջ: Դրա նպատակն է եղել օգնել երիտասարդ ֆրանսիացի գեղարվեստական տաղանդներին դուրս գալ համաշխարհային թատերաբեմ և արժանի ճանաչում ստանալ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)