Աթենքում բողոքի ցույցերը հանգեցրել են զոհերի և վիրավորների
Վերջին լուրեր
Նախօրեին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցած բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության և ցուցարարների միջև ծագած արյունալի բախումներով: ԶԼՄ-ները հաղորդում են, որ ավելի քան 40 հազար մարդ է փողոց դուրս եկել՝ ի նշան կառավարության կոշտ տնտեսական միջոցառումների դեմ բողոքի: Այդ բախումների արդյունքում սրտի կաթվածից մահացել է 67-ամյա մի ծերունի, ով անկարգություններին մասնակցություն չէր ցուցաբերում, սակայն գտնվում էր իրադարձությունների մոտակայքում:
Բախումների արդյունքում ևս 3 մարդ վնասվածք է ստացել: Ոստիկանությունը ձերբակալել է 50 քաղաքացու: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Սալոնիկում և Հունաստանի այլ քաղաքներում. հաղորդում է Deutsche Welle-ն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)