Իրանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն. Կան զոհեր
Վերջին լուրեր
Իրանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Չաբախար քաղաքում. հաղորդում է Trend.az-ը՝ հղում կատարելով IRNA գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում մահապարտից բացի զոհվել է ևս 2 անձ: Պայթյունի վայրում գտնվող մի քանի անձինք և ոստիկանության ներկայացուցիչներ վիրավորվել են:
Գործակալությունը նշում է, որ ահաբեկիչը մտադիր էր պայթեցնել մզկիթն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, ինչը, սակայն, կանխվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Վերջինս ստիպված է եղել հեռանալ մզկիթից և պայթուցիկ սարքը գործի դնել փողոցում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)