Անհետացել է Գյումրու քաղաքապետարանին պատկանող մեքենան
Վերջին լուրեր
Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան ս/թ սեպտեմբերի 14 ի համայնքի ավագանին որոշել է աճուրդով օտարել: Արդյունքում հաղթող է ճանաչվել նույն քաղաքի բնակիչ Գևորգ Ղուկասյանը, սակայն առուվաճառքի համապատասխան պայմանագիր չի կնքվել և օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ չի կազմվել, ավելին, փաստերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ «Գագեմա» ՍՊԸ ի կողմից իրականացված մեքենայի գնահատումը, որը կազմել է 100հզ. դրամ, չի կարող իրատեսական լինել: Այդ կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն համապատասխան գույքի իրական արժեքը պարզելու համար: Մինչ այդ մեքենան պահեստավորվել էր համապատասխան ավտոտնակում, որի դռները կապարակնքված էին և կազմվել էր համապատասխան արձանագրություն: Այսօր, կեսօրից հետո, մեքենան անհետացել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)