Բրիտանացիները օդից նավթ ստանալու տարբերակ են գտել
Վերջին լուրեր
Շուտով կարելի կլինի մոռանալ Երկրագնդի ռեսուրսների սպառման, ջերմոցային էֆեկտի և գլոբալ տաքացման մասին, հայտնում է НТВ-ն՝ հղում կատարելով The Independent թերթին: Գիտնականները մաքուր էներգիայի աղբյուր են գտել: Ինչպես գրում է պարբերականը, փոքրիկ բրիտանական ընկերությունը մշակել է օդից վառելիք ստանալու տեխնոլոգիա: Ավելին՝ այդ միջոցով երկու ամսում ստացվել է բենզինի առաջին հինգ լիտրը:
Ընկերության ինժեներները հաշվարկել են, որ երկու տարուց նրանց սարքը օրական մեկ տոննա վառելիք կտա: Որպես հումք օգտագործվում են մթնոլորտային ածխաթթու գազը և ջրային գոլորշին:
Նավթարդյունահանողները պետք է ցնցվեին այս նորությունից, սակայն շուկայում դեռևս իրարանցում չի նկատվում, գուցե այն պատճառով, որ սարքը շատ էլետրաէներգիա է պահանջում, ինչը ապահովելու համար ևս ինչ-որ տեղից պետք է վառելիք վերցնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)