10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 

Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀԲԸՄ ներկայացուցիչներին

Վերջին լուրեր

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀԲԸՄ ներկայացուցչական պատվիրակության հանդիպումը տեղի ունեցավ խորհրդարանի նիստերի դահլիճում: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահն ասաց.

«Սիրելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք, հարգարժան պարոն Սեդրակյան,

Շատ ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

Անցյալ դարասկզբից Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, իր հիմնադիր, հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի նախաձեռնությամբ, ձեռնամուխ է եղել հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային զարգացմանը նպաստող ազգանվեր գործունեության: Նրա բոլոր բարի գործերը, մարդասիրական ձեռնարկներն ու ծրագրերը, որ իրականացվել ու իրականացվում են Սփյուռքում, Հայաստանում եւ Արցախում, անուրանալի ներդրում են հայապահպանության ոլորտում, մայր հայրենիքը հզորացնելու գործում:

Բարեգործական հիմնադրամն իր բոլոր նախագահների օրոք՝ երջանկահիշատակ Պողոս Նուբարից մինչեւ Դուք, հարգարժան պարոն Սեդրակյան, եղել ու մնում եք հայրենիքի ամուր հենարանը, նրա ներկայով ու ապագայով մտահոգ մի կառույց: Պատահական չէ, որ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ազգային հերոսներից մեկը դարձավ լուսահոգի Ալեք Մանուկյանը, որի դուստրը՝ Բարեգործականը երկար տարիներ արժանապատվորեն ղեկավարած Լուիզ-Սիմոն Մանուկյանը, ներկայումս ձեր կազմակերպության պատվավոր նախագահն է:

Հարգելի հայրենակիցներ, տիկնայք եւ պարոնայք,

հայկական սփյուռքը ծնվել է մեր մեծ ցավի՝1915 թ. Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության հետեւանքով, բայց տարիներով իր մեջ անցյալի դառը հիշողությունն ու վերքը պահելով հանդերձ, կարողացել է ամրանալ, զարգանալ ու դառնալ իսկապես ազդեցիկ երեւույթ՝ առանձնանալով իր յուրահատկությամբ եւ, միեւնույն ժամանակ, հաջողությամբ ընդհանուրի մաս կազմելով այն երկրներում, որտեղ ձեւավորվել են հայ համայնքներ: Որեւէ մեկը չի նախանձի մեր ժողովրդին բաժին ընկած ցավին ու ողբերգությանը, բայց շատ ժողովուրդներ կցանկանային ունենալ այն հնարավորությունները, որոնք ունի մեր ժողովուրդը՝ շնորհիվ իր աշխարհասփյուռ զավակների: Սփյուռքը դարձել է մեր առավելությունը, որ պիտի կարողանանք արժանապատվորեն պահել ու պահպանել, որպես հարստություն, որպես համազգային արժեք, երբեք չմոռանալով, որ դեռեւս ամբողջացած չէ նրա իսկ ծննդյան պատճառ դարձած ողբերգության արդարացի գնահատականը:

Սփյուռքի ու հայրենիքի կարեւորությունը միմյանց համար փոխադարձ է, որովհետեւ նրանք փոխադարձորեն միմյանց կարիքն ունեն՝ աջակցելու, սատարելու, ուժ ստանալու եւ ուժ տալու: Միայն միմյանց թեւ ու թիկունք դառնալով կարող ենք իսկապես շոշափելի դարձնել ավելի հզոր Հայաստան ունենալու գաղափարը, Հայաստան, որտեղ կարող են ազգային հոգի ու մարմին ստանալ հայամետ ու հայածին գաղափարները՝ ի շահ համայն հայության Հայաստանում, սփյուռքում եւ Արցախում:

Ժամանակի շունչը զգալու եւ իրավիճակներին անմիջապես արձագանքելու իր ավանդույթին հավատարիմ՝ Բարեգործականը չէր կարող անտարբեր մնալ հայապահպանության անբաժանելի մաս հանդիսացող հարցի՝ Արցախի ճակատագրի հանդեպ: Երբ 20-րդ դարասկզբին Կահիրեում Պողոս Նուբարը հիմնեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ դրանով իսկ առաջին անգամ ստեղծելով համայն հայության խնդիրներին նպատակաուղղված միություն, նրա նպատակակետը համա՛յն աշխարհի հայերն էին: Եւ ահա 20-րդ դարի վերջից Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ազգային ազատագրական պայքարից մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակում, եւս մեկ հնարավորություն էր Բարեգործականի համար՝ դրսեւորվելու որպես իսկապե՛ս համահայկական, իսկապե՛ս բարգործական եւ իսկապե՛ս հայության ճակատագրի մասին մտածող կազմակերպություն: Այդ առաքելությունը Միությունն այսօր էլ կատարում է պատվով:

Հարգելի հայրենակիցներ,

Ավելի ու ավելի հիմնավոր նպատակներ տեսնելով մայր հայրենիքում եւ իրականացնելով դրանք՝ Բարեգործականը քաջ գիտակցում է, որ որքան էլ հայության զգալի մասը գտնվում է Հայաստանից դուրս, միեւնույնն է, Հայաստա՛նն է համայն հայության հավաքականության երաշխիքը, ուժե՛ղ, մրցունա՛կ, զարգացա՛ծ Հայաստանը:

Հենց այդպիսի՛ Հայաստանի կայացմանն է մասնակցում Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ծրագրերով, ձեռնարկներով, նյութական ու բարոյական ներդրումով եւ, իհարկե, իր անդամներով՝ հոգաբարձուներից մինչեւ շարքային ներկայացուցիչներ, ովքեր Բարեգործականի հիմնադիր Պողոս Նուբարի գործը շարունակողներն են»:

Եվս մեկ անգամ ողջունելով Հայաստան եւ Ազգային ժողով կատարած այցը՝ խորհրդարնի ղեկավարը կարեւորեց Հայաստան-Սփյուռք հետագա կապերի ամրապնդումը, նշելով, որ միասնականությամբ հզոր է թե Հայաստանը, թե Սփյուռքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի խոսքերի համար, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալվել խորհրդարանում: Պատվիրակության անունից նա պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս շարունակել հայապահպանական ու մայր հայրենիքին սատարման առաքելությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքն ու գործունության ուղղությունները, օրենսդրական եւ վերահսկողական գործառույթները, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

ԱԺ նախագահն անդրադարձավ արտագաղթին, շրջափակմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումներին, ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին: Պարոն Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը, տարբեր երկրների խորհրդարանական պատվիրակությունների այցերը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: «Յուրաքանչյուր նման այց հարյուր ութսուն աստիճանով փոխում է օտարերկրյա պատգամավորների պատկերացումները»,-հավաստիացրեց ԱԺ նախագահը' նշելով, որ այցելելով Արցախ, նրանք տեսնում են ժողովրդավարական, կայացած մի պետություն:

Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն քայլերը, որոնք ՀՀ իշխանությունները ձեռնարկել են սիրիահայ համայնքին աջակցելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ աջակցությունը շարունակական է լինելու:

ԱԺ նախագահը խոսեց նաեւ տարբեր երկրների հետ ունեցած միջխորհրդարանական կապերի մասին, ներկայացնելով այն սերտ հարաբերությունները, որոնք ձեւավորված են արտերկրի օրենսդիր մարմինների հետ: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այլ հարցերի եւս:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել
Ամենադիտված