Անցկացվել է հերթական սպորտլանդիան
Վերջին լուրեր
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին անցկացվել է հերթական սպորտլանդիան՝ Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Սպորտլադիային մասնակցել են մի քանի մանկատների և գիշերօթիկ հաստատությունների, մասնավորապես՝ Կոտայքի մարզի SOS մանկական գյուղի, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի սաները:
Նշենք, որ նման մրցույթները նախարարության կողմից իրականացվում են պարբերաբար, նպատակը՝ դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրության և առողջ ապրելակերպի սերմանումն է:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը, նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և համապատասխան հավաստագրերով:
Միջոցառմանը աջակցել են Հայաստանի շախմատի և բասկետբոլի ֆեդերացիաները, «Կոկա-Կոլա» ընկերությունը և «Հայաստան» հանրախանութի սպորտային բաժնի տնօրինությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)