10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg Հորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնել Տնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվել Թրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար 

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Վերջին լուրեր

2012 թ. հոկտեմբերի 9-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը: Այս մասին ասված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի վերջի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2012 թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 2.5%, որը տատանումների թույլատրելի միջակայքի ստորին մակարդակն է: Սեպտեմբերին շարունակվել է ամսական գնաճին պարենային ապրանքների գների փոփոխության գերակշռող նպաստման միտումը. ամսական գնաճը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով (նպաստումը ընդհանուր գնաճին՝ 0.53 տոկոսային կետ), որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Հացամթերք» ապրանքախմբերի գներում՝ համապատասխանաբար 10.7% և 1.6% (նպաստումը՝ 0.67 և 0.17 տոկոսային կետ): Սեպտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 3.1%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 8.3%: Տարվա անցած 8 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության աճը գերազանցել է ակնկալիքները՝ պայմանավորված առավելապես արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով' համապատասխանաբար 13.2% և 10.8%: Շինարարության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերը հիմնականում համահունչ են եղել կանխատեսումներին՝ կազմելով համապատասխանաբար 1.9% և 5.6%:

Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012 թ. հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 11.4%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՍԻՖ)՝ 3.6%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 8.4%-ով:

2012 թ. երրորդ եռամսյակի արդյունքների գնահատումներով կպահպանվեն մասնավոր սպառման աճի բարձր տեմպերը՝ 7.8%, իսկ մասնավոր ներդրումների նվազման տեմպերը գնալով կդանդաղեն՝ 3.8%: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող, ինչը որոշ չափով կչեզոքացնի մասնավոր սպառման գնաճային ազդեցությունը:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Սեպտեմբերին ֆինանսական շուկան հիմնականում ցուցաբերել է տոկոսադրույքների կայուն և փոքր-ինչ նվազման միտումներ. միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 9.43%՝ նախորդ ամսվա 9.91%-ի դիմաց, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.43%՝ 9.42%-ի դիմաց, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ շուրջ 8.1%՝ 8.0%-ի դիմաց:

ՀՀ արտարժույթի շուկայում սեպտեմբերին՝ նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժևորվել է 0.5%-ով՝ կազմելով 408.6 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2.9%-ով՝ կազմելով 524.5 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 1.0%-ով՝ կազմելով շուրջ 13.0 դրամ:

Սեպտեմբերին ձևավորված դրամավարկային միջավայրը հիմնականում համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին: Այսպես, փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են համապատասխանաբար 23.6% և 16.9%-ով, որոնց կառուցվածքում դրամային ավանդների աճը կազմել է տ/տ 22.4%, իսկ արտարժութային ավանդներինը՝ 32.7% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 21.6%): Սեպտեմբերին ևս պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը՝ տ/տ 31.7%, որի կառուցվածքում կրկին գերակշռել են արտարժույթով տրամադրված վարկերը:

2012 թ. սեպտեմբերին հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ընդհանուր առմամբ, դրսևորվել են թույլ գնաճային միտումներ:

Այսպես, Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը երրորդ եռամսյակում՝ նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 0.9%-ով (տ/տ նվազումը կազմել է 2.2%), ինչը հիմնականում տեղի է ունեցել առաջին երկու ամիսների ընթացքում, իսկ սեպտեմբերին դիտվել է որոշակի կայունացում՝ պահպանվելով անփոփոխ մակարդակում: Ամսվա ընթացքում դիտվել է ոսկու գնի 7.1% աճ (տ/տ նվազումը՝ 1.5%): Արդյունաբերական մետաղներից պղնձի գինը 2012 թ. սեպտեմբերին աճել է 7.6%-ով (տ/տ նվազումը՝ 14%):

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 թ. սեպտեմբերին՝ նախորդ ամսվա նկատմամբ աճել է 1.4%-ով (հիմնականում պայմանավորված մսամթերքի և կաթնամթերքի գների աճով), որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ինդեքսը դեռևս նվազող է՝ 4%: Առաջարկի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ երրորդ եռամսյակում արձանագրվել է ցորենի միջազգային գնի շուրջ 30.0% աճ (տ/տ աճը՝ 10.7%), որն առավելապես բաժին է ընկել եռամսյակի առաջին երկու ամիսներին, իսկ սեպտեմբերին ցորենի գներն հիմնականում կայունացել են՝ աճելով ընդամենը 1%-ով: Շաքարավազի և բրնձի միջազգային գները սեպտեմբերին նվազել են՝ համապատասխանաբար 5.0% և 4.5%-ով, որի պարագայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազումը կազմել է՝ համապատասխանաբար 29.7% և 9.3%:

Սեպտեմբերին ԱՄՆ դոլարն արժեզրկվել է եվրոյի նկատմամբ 3.7%-ով՝ մեկ Եվրոյի դիմաց միջինում կազմելով 1.29 (տ/տ արժևորումը՝ 6.8%):

2012 թ. երրորդ եռամսյակը նշանավորվեց ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից տնտեսական քաղաքականության որոշակի քայլերով՝ ուղղված տնտեսական աճի խթանման և պարտքային հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես, ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգի կողմից իրագործվել է երրորդ քանակական ընդլայնման որոշումը, ևս մեկ տարով՝ մինչև 2015 թ. երկարաձգվել է ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը, իսկ ԵԿԲ-ի կողմից իրականացվել է հատուկ պայմաններով երկրորդային շուկայից պարտքային խնդիրներ ունեցող երկրների պարտատոմսերի գնման որոշումը:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

Խորհուրդն արձանագրեց, որ չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության կենտրոնական բանկերի կողմից իրականացված քայլերի, դեռևս պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները, որի պայմաններում կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ: Այդուհանդերձ, պարենային ապրանքների միջազգային շուկայում դեռևս պահպանվում է հիմնարար լարվածությունն ու ձևավորված թույլ գնաճային միջավայրը՝ պայմանավորված ցորենի միջազգային գնի շարունակական աճով: Վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա շարունակվել է նաև սեպտեմբերին՝ հանգեցնելով «Հացամթերք» ապրանքախմբի գների աճի:

Խորհուրդը գնահատեց, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը մնում է գնաճային՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի բարձր մակարդակի պահպանմամբ և տնտեսական աճի՝ սպասվածից ավելի արագ տեմպերի դրսևորմամբ: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա շարունակվելու է որոշ չափով չեզոքացվել հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Չնայած տարվա անցած ինն ամիսների արդյունքներով 12-ամսյա գնաճը դեռևս պահպանվում է տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ մակարդակում, այնուամենայնիվ, կանխատեսվող հորիզոնում արտաքին և ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվում են որոշակի գնաճային ազդեցություններ ներքին գների վրա: Այդ պարագայում Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը, որի միջոցով լիովին իրատեսական է կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը մոտեցնել 4% նպատակային ցուցանիշին՝ ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով:

2012 թ. հոկտեմբերի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.0 %: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար՝ 10% և 6%:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացել
Ամենադիտված